Суббота, 16.12.2017, 02:25
Mp3.USUM.Org
| RSS
Меню сайта
Новости сайта
ALL
Армянские [14]
Русские [6]
Иностранные [3]
Мини-чат
NoR

Хочешь помочь? Кликай, вводи код, а мы выплатим проекту бонус!
Обменники вебмани
Главная » 2010 » Август » 28 » Ruben Haxverdyan - Bari luys, tikin Arus, ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ
17:53
Ruben Haxverdyan - Bari luys, tikin Arus, ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ


Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են,

Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր
Տված հացդ օրհնված է:
Եվ հիմա, նստած մենակ,
Դու հիշում ես քո անցյալը,
Իսկ մատներդ շարունակ
Փորփրում են քո ձավարը:

Մարդը քո` վարպետ Արտաշը
Իր հոգին Աստծուն տվեց,
Ու թեև վարքով անտաշ էր,
Բայց խելոք էր ձեռներեց:

Նա ուներ ոսկե ձեռքեր,
Ու շարեց պատերը տան,
Նա կապեց կտուրը ձեր,
Սարքեց դուռ ու պատուհան:

Իսկ հետո, երբ ծնվեցին,
Զավակները քո աննման,
Տունը քո լցվեց սիրով
Ու շնչով երջանկության

Նա ուներ մի թուլություն`
Մեզանից ո՞վ է անբիծ,
Սիրում էր ընկերություն
Խմիչքի հետ ոգելից:

Ամուսինդ լուռ ու մունջ էր,
Նա մռայլ էր, չխոսկան,
Երբ խմում էր` հայհոյում էր,
Հիշում մորդ անպայման:

Ու թեև քեզ հայհոյում էր,
Բայց իրոք, առանց թույնի,
Վաղեմի սովորություն է`
Մարդ պետք է արտահայտվի:

Բայց հիմա էլ նա չկա`
Տանդ սյունն ու հենարանը,
Մնացել ես մեն-մենակ
Քո դատարկ ու մռայլ տանը:

Զավակներդ չվեցին
Ու թռան օտար ափեր,
Նույնիսկ չեն էլ մտածում,
Որ թողել են քեզ անտեր:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվացքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են:

Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր,
Տված հացդ օրհնված է:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Բարի լույս, տիկին Արուս
Տված հացդ օրհնված է…
Категория: Армянские | Просмотров: 1749 | Добавил: admin | Теги: տիկին Արուս, Քո լվածքը չորացել է, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ Բարի լույս, Հայացքի մեջ քո անհո, ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, Ruben Haxverdyan - Sa Yerevann e | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Поиск
Календарь
«  Август 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Друзья сайта
wWw.USUM.Org

Softs Download Portal


WebMoney через СМС

Welcome to World Travel

3D облако тегов
Статистика