Արման Հովհաննիսյան Հայաստան
Աստվածածին վանքի դուռը դարձել ենք ուխտավոր, Խաչքարակերտ այս մատուռը հրաշք է զորավոր, Հավաքվել են ահել-ջահել խաչքարի շուրջբոլոր Ու կարդում են մեր պատմության էջերը փառավոր:
Կրկ. Տե՛ր աստված, փա՛ռքը քեզ, Քո լույսով ու՛ժ տուր մեզ, Օգնի՛ր, որ զորանանք, Հզոր Հայաստան դառնանք: Տե՛ր աստված, փա՛ռքը քեզ, Քո լույսով ու՛ժ տուր մեզ, Օգնի՛ր, որ զորանանք, Հզոր Հայաստան դառնանք:
Մեր հայ ազգը արժանի է աշխարհի հարգանքին, Տիրոջ աջը հովանի է մեր հոգու հավատքին, Զրկանքներով գոյատևել, տուն ու տեղ ենք դրել, Երգել "Նանի” ու "Հորովել”, մագաղաթներ գրել:
Կրկ. Տե՛ր աստված, փա՛ռքը քեզ, Քո լույսով ու՛ժ տուր մեզ, Օգնի՛ր, որ զորանանք, Հզոր Հայաստան դառնանք: Տե՛ր աստված, փա՛ռքը քեզ, Քո լույսով ու՛ժ տուր մեզ, Օգնի՛ր, որ զորանանք, Հզոր Հայաստան դառնանք:
Թող հայակերտ մեր երկիրը ծաղկի ու զորանա, Մեսրոպատառ հայոց գիրը հայ մտքի լույս դառնա, Մեկտեղ ուխտենք ու պայքարենք, ունենանք հույս, հավատ, Փառքի պսակով զարդարենք հայր լեռը Արարատ:
Կրկ. Տե՛ր աստված, փա՛ռքը քեզ, Քո լույսով ու՛ժ տուր մեզ, Օգնի՛ր, որ զորանանք, Հզոր Հայաստան դառնանք: Տե՛ր աստված, փա՛ռքը քեզ, Քո լույսով ու՛ժ տուր մեզ, Օգնի՛ր, որ զորանանք, Հզոր Հայաստան դառնանք: |