| NoR |
загрузка... |
|
 | |  |
 | Главная » 2011 » Июль » 11 » Ռուբեն Հախվերդյան - Հեքիաթ
22:29 Ռուբեն Հախվերդյան - Հեքիաթ |
Կկատարվեն բախտագուշակ կնոջ խոսքերը,
Եվ երջանիկ արքայորդին քեզ կայցելի,
Եվ պարտեզում, որտեղ բացվել են ծաղիկները,
Նա քեզ քնքուշ, այնպես քնքուշ կհամբուրի:
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ վարագույրը գիշերվա կանհետանա,
Երբ քո սրտում կդողդողա թռչնակ կարոտը,
Այնժամ քո սրտում գարունը ցանկալի այցի կգա:
Կրկներգ.
Արի ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները,
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես:
Արի ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռ է,
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես:
Երբ կփակվեն քո դեմ բախտի բոլոր դռները,
Երբ դառնաս դու բոլորին անցանկալի,
Երբ կվխտան քո շուրջ մարդկանց անհոգ դեմքերը,
Այնժամ դու ինձ քո մոտ կանչիր, իմ սիրելի:
Դու քո սրտում պահիր գուշակ կնոջ խոսքերը
Ու հավատա ճակատագրի կախարդանքին.
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ կայցելի քեզ երջանիկ արքայորդին:
Կրկներգ.
Արի ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները,
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես:
Արի ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռ է,
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես: |
|
Категория: Армянские |
Просмотров: 332 |
Добавил:
| Рейтинг: 0.0/0 |
|  |
 | |  |
|
| Календарь | | « Июль 2011 » | | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | | 1 | 2 | 3 | | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|